Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը տեղի է ունեցել Վաշինգտոնում, որին մասնակցել է նորաստեղծ պետության ֆինանսների նախարար Կոստի Մագիբե Նգային։ Նրա խոսքով՝ իր երկիրը նախկինում էլ ակտիվ համագործակցել է ՀԲ-ի հետ։
Հարավային Սուդանը համարվում է աշխարհի ամենաքիչ զարգացած երկրներից մեկը, հաղորդում է AFP-ն։
ՀԲ-ն 2005-ից զբաղվում է Հարավային Սուդանի տնտեսության զարգացմամբ։ Մինչ այժմ հատուկ ստեղծված հիմնադրամի միջոցով այն տարածաշրջանին հատկացրել է մոտ $505 մլն։
Հիշեցնենք, որ 2011թ. Սուդանի հարավային մասում հանրաքվե էր անցկացվել, որի ընթացքում բնակչության մեծ մասն անկախությանը կողմ էր արտահայտվել։
Հատկանշական է, որ տարածաշրջանի առանձնացումը զգալի հարված է հասցրել Սուդանի տնտեսությանը, քանի որ նախկին միասնական պետության նավթային հանքավայրերի մեծ մասը հարավում են գտնվում։