Սադամ Հուսեյնի զինակաիցներին ազատ կարձակեն

Նրա խոսքով՝ ազատ արձակման գործընթացն իրականացվելու է մի քանի փուլով։ Առաջին փուլում բանտից դուրս են գալու Իրաքի առևտրի նախկին նախարար Մուհամմադ Մահդի Սալեհը, տեղեկատվության և մշակույթի նախարար Համեդ Յուսեֆ Համադին և ռազմական արդյունաբերության ոլորտի փորձագետ Մահմուդ Ֆարաջ աս Սամարին։

Երկրորդ փուլում ազատ է արձակվելու չորս մարդ՝ լուծարված «Բաաս» կուսակցության նախկին քարտուղարը Քարբալայում, Քարբալայի նախկին նահանգապետը և և հատուկ ծառայությունների երկու նախկին աշխատակից։

Սադամ Հուսեյնի վարչակարգին ծառայած ևս ինը մարդ ազատ կարձակվի փոքր-ինչ ավելի ուշ։

Նրանք բոլորը բանտում են անցկացրել ավելի քան ինը տարի։