ԱՄՀ-ն լրացուցիչ $320 մլրդ է ներգրավել

ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդի խոսքով՝ հիմնադրամը ստացել է լրացուցիչ $34 մլրդ-ի պարտավորություն, որից $8 մլրդ-ը կտրամադրեն Լեհաստանն ու Շվեյցարիան։ «Վստահությունը, որ հիմնադրամը բավարար միջոցներ ունի ճգնաժամի դեմ պայքարելու և համաշխարհային տնտեսական կայունությանն աջակցելու նպատակով, մեր բոլոր անդամների շահերից է բխում»,- հայտարարել է Լագարդը՝ հավելելով, որ ինքը մտադիր է աշխարհի բոլոր ֆինանսական գերատեսչություններից մոտ $400 մլրդ ներգրավել։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ապրիլի 20-22-ը տեղի կունենա ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների գարնանային հանդիպումը։

Հիմնադրամի լրացուցիչ միջոցների ներգրավման խնդիրն արագ լուծում է պահանջում, քանի որ Իսպանիայի և Իտալիայի փոխառությունների ծավալի աճի հետևանքով եվրոգոտում նոր ճգնաժամի առաջացման սպառնալիք է ստեղծվել։ Ավելի վաղ Եվրոպան հայտարարել էր, որ ԱՄՀ-ին $200 մլրդ կտրամադրի, իսկ Ճապոնիան՝ $60 մլրդ։ Շվեդիան ի սկզբանե խոստացել էր $10 մլրդ, այնուհետ՝ $14,7 մլրդ։ Դանիան, իր հերթին, մտադիր է $7 մլրդ տրամադրել, Նորվեգիան՝ $9,3 մլրդ։

Մեկնաբանել