Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բնակիչներին գիրացում է սպառնում․ FAO

Զեկույցի հեղինակները նշում են, որ ներկայում սովից տառապում է տարածաշրջանի բնակչության մոտ 5%-ը։ Սովը շարունակում է մնալ Կովկասի և Կենտրոնական Ասիայի լրջագույն խնդիրներից մեկը։ Սակայն այստեղ սովից տառապող բնակչության մասնաբաժինը 9%-ից կնվազի՝ 2030թ. կազմելով 2%, իսկ 2050թ.՝ արդեն 1%։

Սննդի ռացիոնի փոփոխությունը՝ հացահատիկից աստիճանական հրաժարումն ու մսային և կաթնային արտադրանքի սպառման մեծացումը տարածաշրջանի առանձին հատվածներում կմեծացնեն խրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանալու ռիսկը։ Սխալ սնվելը, նստակյաց կենսակերպը, աղքատությունն ու բժշկական սպասարկման մակարդակը տարածաշրջանին սպառնում են գիրացմամբ, ասված է FAO-ի զեկույցում։

Մեկնաբանել