Ռումինիայում ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել

Հնագետները ժամանակակից սարքավորումների օգնությամբ Ռումինիայում ստորգետնյա քաղաք են հայտնաբերել: Հսկայական այս տարածքի 75 մասերը միմյանց հետ կապված են թունելներով և գաղտնի ելքերով: Գիտնականների կարծիքով` ճյուղավորված ենթակառուցվածքային համակարգ ունեցող այս հին քաղաքը նախատեսված է եղել ոչ միայն պաշտպանական նպատակների, այլ նաև բնակության համար: Ենթադրաբար, քաղաքը կառուցվել է մ.թ. 1 դարում` հռոմեական նվաճումների դարաշրջանում:

Սարմիզեգետուզան, որի պեղումների ժամանակ հայտնաբերվել է ստորգետնյա քաղաքը, անցյալում անկախ Թրակիայի ռազմական, կրոնական և քաղաքական կենտրոնն էր և Թրակիայի արքաների, այդ թվում` Դեցեբալի նստավայրը:

Մեկնաբանել