Փհենյանը սպառնում է պայթեցնել Սեուլը

Փհենյանի հայտարարությունն արձագանք է Հարավային Կորեայի հրապարակած տեղակատվությանը, թե չնայած երկրում տիրող սովին՝ ԿԺԴՀ ղեկավարությունը հսկայական ծախսեր է կատարում պաշտպանության ու զինվորական շքերթների վրա։

«Նրանք, ովքեր համարձակվել են սադրել անձեռնմխելի ԿԺԴՀ-ին, պետք է հիշեն, որ երբեք չեն կարողանա խուսափել խիստ պատժից»,- ասված է Կորեական ժողովրդական բանակի գերագույն հրամանատարության ներկայացուցչի հայտարարությունում, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Նշվում է, որ Հյուսիսային Կորեան կվարի «սրբազան պատերազմ՝ մինչև վերջին դավաճանին ոչնչացնելու համար»։

«Անգամ եթե Սեուլի հենց սիրտը հիմք է ծառայել ԿԺԴՀ բարձրագույն ղեկավարության արժանապատվությունը վիրավորող սադրանքների համար, ԿԺԴՀ-ն կձեռնարկի հատուկ միջոցառումներ, որպեսզի պայթեցնի այնտեղ ամեն ինչ»,- ասված է հայտարարությունում։

Ինչպես հայտնի է դարձել հարավկորեական հետախուզությանը, Փհենյանի՝ «Ինհա-3» հրթիռի անհաջող արձակումը $850 մլն է արժեցել։