Audi-ն գնել է Ducati-ն

Volkswagen կոնցեռնի ստորաբաժանումը` Audi-ն, գնել է սպորտային և կրուիզային մոտոցիկլետի լեգենդար արտադրող Ducati ընկերությունը:
Ըստ վերլուծաբանների` այս գործարքը զուրկ է որևէ ֆինանսական կամ ինդուստրիալ տրամաբանությունից: Volkswagen-ի գլխավոր տնօրեն Ֆերդինանդ Պեխն անձամբ  Ducati մակնիշի երկրպագուն է: Հենց նա էլ աչք էր դրել իտալական այս ընկերության վրա դեռևս 2008թ., երբ թանկարժեք և էքսքլյուզիվ մոտոցիկլետներ արտադրողներից շատերը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում խնդիրներ ունեին:

Ducati-ն տարեկան 40 հազար մոտոցիկլետ է արտադրում և սպորտային ու կրուիզային մոտոցիկլետի յուրօրինակ չափանիշն է: Համեմատության համար նշենք, որ  Honda-ն տարեկան արտադրում է  16 մլն մոտոցիկլետ: