Շվեյցարիան սահմանափակում է միգրանտների հոսքը Արևելյան Եվրոպայից

Խոսքը Եվրամիությանը 2004թ. անդամակցած արևելաեվրոպական ութ երկրի (Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա, Չեխիա և Էստոնիա) քաղաքացիների մասին է։ Սահմանափակումը գործելու է մեկ տարվա ընթացքում։

Շվեյցարիայի իշխանությունների որոշումն արդեն արժանացել է Բրյուսելի քննադատությանը։ Այսպես, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Շվեյցարիան գործում է՝ խախտելով քաղաքացիների տեղաշարժման մասին օրենքները, որոնք ԵՄ երկրների բնակիչների՝ աշխարհագրական սկզբունքով սեգրեգացիա չեն նախատեսում։

Ընդ որում՝ Բեռնում հայտարարում են, որ քվորտաների մասին օրենքն ընդունելիս հետևել են Եվրամիության պաշտոնական բոլոր պահանջներին։ Շվեյցարական կողմը վստահեցնում է, որ վերջին տարում արևելաեվրոպական պետություններից ներգաղթյալներին ժամանակավոր կեցության տրամադրման դիմումների թիվը 10%-ով գերազանցել է նախորդ երեք տարիների միջին ցուցանիշը, իսկ նման պայմաններում օրենքները թույլ են տալիս կարգավորել միգրանտների հոսքը։

Մեկնաբանել