Հոփքինսը Հիչքո՞ք

«Հիչքոք» ֆիլմում Էնթոնի Հոփքինսը խաղում է կինոարվեստի մեծագույն ներկայացուցիչ Ալֆրեդ Հիչքոքի դերը: Ֆիլմի բեմադրությամբ զբաղվում է Սաշա Ջերվասին, որը «Տերմինալը» և «Քրեական խաղանիշ Հենրիից» ֆիլմերի սցենարիստն է:

Սաշա Ջերվասիի այս նոր ֆիլմի առանցքում այն ժամանակաշրջանն է, երբ Հիչքոքը զբաղված էր իր ամենահայտնի աշխատանքներից մեկով` «Պսիխո» ֆիլմով: Ալֆրեդ Հիչքոքն այս ժապավենի վրա աշխատել է 1959-1960թթ.:

«Հիչքոք» ֆիլմում շեշտադրվելու են նաև նրա և կնոջ` Ալմա Ռեվիլի հարաբերությունները: Ալֆրեդի կնոջ դերը խաղալու է Հելեն Միրենը, մյուս դերերում հանդես կգան Սկառլետ Յոհանսոնը, Ջեսիկա Բիլը և Թոնի Կոլետը:

Մեկնաբանել