Տիմոշենկոյին կրկին դատում են

Այսօր Խարկովի շրջանային դատարանում սկսվել է Ուկրաինայի նախկին վարչապետ,«Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական նոր գործի դատավարությունը։ Նա մեղադրվում է «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի՝ 1995-1997թթ. իր ղեկավարման տարիներին ֆինանսական չարաշահումների մեջ։ Ներկայում Տիմոշենկոն 7 տարվա ազատազրակման է դատապարտված 2009թ. ռուս-ուկրաինական գազային պայմանագրի ստորագրման ընթացքում պաշտոնական դիրքի չարաշահաման համար։ Նա առողջական խնդիրների պատճառով դատավարությանը չի ներկայացել։

Դտավարությանը չմասնակցելու իր որոշման մասին Տիմոշենկոն հայտարարել էր նախօրեին։

Հատկանշական է, որ քրեական գործը ժամանակին փակվել էր Ուկրաինայի դատախազության կողմից՝ պայմանավորված հիքմերի և ապացույցների անբավարարությամբ։

Տիմոշենկոյի կուսակիցների կարծիքով՝ գործի վերաբացման միակ հիմքը գործող իշխանությունների քաղաքական պատվերն է։

Մեկնաբանել