Իրանը նավթ չի մատակարարում միայն Ֆրանսիային ու Բրիտանիային․ Կասեմի

Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Թեհրանը դադարեցրել է նավթի արտահանումը ԵՄ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Հունաստան, Իսպանիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա՝ ի պատասխան Եվրամիության՝ իրանական նավթի ներկրման էմբարգոյի սահմանման որոշմանը։

«Մենք նավթ են վաճառում ամբողջ Եվրոպային՝ բացի Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից»,- հայտարարել է Կասեմին։

Նախօրեին Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) ներկայացուցիչը նույնպես հերքել էր Հունաստանին ու Իսպանիային նավթի մատակարարումները դադարեցնելու մասին տեղեկությունները։

Այս տարվա հունվարի վերջին Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարները հավանություն տվեցին Իրանից նավթի մատակարարումների նկատմամբ էմբարգոյի սահմանմանը։ Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում նախատեսվում է, որ այս հուլիսի 1-ից ԵՄ անդամ բոլոր երկրները, որ նավթ են գնում Թեհրանից, պետք է լիովին հրաժարվեն իրանական նավթի ներկրումից։

Իրանն օրական արդյունահանում է 3,5 մլն բարել նավթ, որից 2,5 մլն բարելն արտահանվում է։