Morgan Stanley․ ԱՄՆ-ում ռեցեսիան կսկսվի 2013թ․

Միացյալ Նահանգներում տնտեսական կլիմայի փոփոխությունը, բանկի փորձագետների կարծիքով, կարող է պայմանավորված լինել Ջորջ Բուշի վարչակարգի օրոք սահմանված հարկային արտոնությունների գործողության ժամկետի ավարտով։ Morgan Stanley-ում զգուշացնում են, որ հարկաբյուջետային քաղաքականության խստացումը կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ, քան ներդրողները կարող էին ենթադրել։

Մի շարք փորձագետների հաշվարկների համաձայն՝ հարկաբյուջետային քաղաքականության խստացումը 2013թ. ԱՄՆ-ի տնտեսությանը կարող է ՀՆԱ-ի 3,5%-ը «արժենալ»։

Սակայն ըստ Morgan Stanley-ի կանխատեսման՝ այս ցուցանիշը կարող է ավելի բացասական լինել։ Երկրի տնտեսության վրա հարկային ճնշումը 2013թ. կարող է ՀՆԱ-ի 5%-ը «արժենալ»։

«Այսպիսով, եթե Կոնգրեսը չփոխի գործող օրենքը, հարկաբյուջետային արգելակը, ամենայն հավանականությամբ, 2013թ. ռեցեսիայի կհանգեցնի»,- ընդգծում են Morgan Stanley-ի վերլուծաբանները։

Մեկնաբանել