ՄԱԳԱՏԷ-ն և Հայաստանն ունեն միասնական նպատակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 19-ին, ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, նախագահն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Հայաստանն ունեն միասնական նպատակ՝ դա գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումն է և նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը:

Մեկնաբանել