Կրքեր` Բոչելիի շուրջ

Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հաստատեց շրջանառվող լուրն այն մասին, որ աշխարհահռչակ տենոր Անրեա Բոչելիի  համերգը կլինի անվճար, և հրավիրվում են բոլորը: Ըստ նրա` Ազատության հրապարակը կտեղավորի 20 հազար հանդիսատես, բացի այդ` համերգը  կհեռարձակվի մեծ էկրաններին, որոնք կտեղադրվեն Երեւանի կենտրոնական փողոցներում: Ամենայուրահատուկ` ջրից  էկրանը կլինի Կարապի լճի վրա: Սարգսյանը ևս մեկ անգամ նշեց, որ այս համերգի համար տոմսեր չեն վաճառվել` կլինեն միայն հրավիրատոմսեր քաղաքի հյուրերի համար: