Կգործարկվի վճարման պետական էլեկտրոնային համակարգ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարությունն ընդունել է վճարման պետական էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման որոշում: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ գործադիրի աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը նշել է, որ համակարգը կգործարկվի 10 օրից: Հայաստանի քաղաքացիները իրենց Master և ArCa պլաստիկ քարտերի միջոցով հնարավորություն կունենան վճարել պետական կամ տեղական տուրքերը և վարչական տուգանքները: