Մահացել է American Music Award-ի հիմնադիր Դիք Քլարքը

Լոս Անջելեսում 83 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Դիք Քլարքը: Նա հայտնի դարձավ 1950-ականներին, երբ վարում էր «Ամերիկյան էստրադա» հաղորդումը, որի առաջին թողարկումներից մեկի հյուրը Էլվիս Փրեսլին էր: Հետագայում այս հաղորդումը հյուրընկալել է ռոք երաժշտության մյուս աստղերին:

1973թ. ABC հեռուստաալիքի պատվերով Դիք Քլարքը հիմնեց American Music Award երաժշտական մրցանակաբաշխությունը, որը դարձավ Grammy-ի հիմնական մրցակիցը: 70 տարեկանում երիտասարդ տեսք և ֆիզիկական լավ վիճակ ունենալու համար Քլարքին անվանում էին «աշխարհի ամենատարեց պատանի»: