Ճապոնիան կդադարի լինել զարգացած․ կանխատեսում

Վերոնշյալ միտումը պայմանավորված է ծնելիության ցածր ցուցանիշների հետևանքով աշխատուժի կրճատմամբ։ Բացի այդ՝ Ճապոնիայում տնտեսական անկման պատճառ կարող է դառնալ խնայողությունների և ներդրումների ծավալների կրճատումը։

2014թ. Ճապոնիան աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկում իր երրորդ տեղը կզիջի Հնդկաստանին։ Century Public Policy-ի կանխատեսմամբ՝ դարի կեսերին ճապոնական ՀՆԱ-ն կկազմի հնդկականի մեկ երրորդը և չինական ու ամերիկյան տնտեսությունների մեկ վեցերորդը։

Դեպքերի զարգացման ավելի վատատեսական սցենարի համաձայն՝ Ճապոնիայի ՀՆԱ-ն աստիճանաբար կկրճատվի հարկաբյուջետային ցուցանիշների պատճառով։ Արդյունքում՝ երկիրն ընդհանրապես դուրս կմնա աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնայկից։

Նշենք, որ Ճապոնիան համաշխարհային տնտեսական առաջնորդների շարքում հայտնվել է 70-80 ական թվականներին։ 1990թ. այն արդեն աշխարհի երկրորդ տնտեսությունն էր՝ ՀՆԱ-ի ծավալով ընդամենը մեկուկես անգամ զիջելով առաջատար Միացյալ Նահանգներին։

Վերջին 15 տարում Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել է ընդամենը 20%-ով։ Ներկայում երկրի պետպարտքը կազմում է ՀՆԱ-ի 200%-ը։