Սբ Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական մրցույթն ավարտված է

Ամփոփվել են «Այբ» կրթական ավանում կառուցվելիք Սբ Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական մրցույթի արդյունքները: Ներկայացվել է 50 ճարտարապետական նախագիծ: Մասնակիցների թվում են ճարտարապետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից: Ժյուրիի անդամները գնահատել են բոլոր նախագծերը, և ապրիլի 22-ին կայանալիք մրցանակաբաշխությանը կհրապարակվեն հաղթողների անունները: 1-ին տեղի համար նախատեսված է 1 200 000 դրամ մրցանակ, 2-րդ տեղի համար՝ 600 000, 3-րդ տեղի համար՝ 300 000:

Ինչպես տեղեկացնում է «Այբ»-ի մամուլի ծառայությունը, ապրիլի 20-ին և 21-ին «Այբ» ավագ դպրոցում կկազմակերպվի Սբ Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական մրցույթին ներկայացված բոլոր նախագծերի ցուցահանդես:

Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր փետրվարի 27-ին: Հոկտեմբերին նախատեսվում է «Այբ» կրթական ավանում Սբ Թարգմանչաց եկեղեցու շինարարության մեկնարկը: