Ի հիշատակ խիզախ հայ կանանց

Երեւանի Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում ապրիլի 23-ին տեղի կունենա Դավիթ Երևանցու «Վարք Հավերժության» երեք մետր բարձրությամբ քանդակի բացումը: Դա հեղինակի նվերն է հայրենիքին և խորհրդանշում է «Մշո ճառընտիր» մատյանը: Հուշարձանը կոչված է մեծարելու հայ կնոջը` ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած դերակատարման համար: Քանդակը ստեղծվել է Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ: 

«Մշո ճառընտիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիր մատյանն է: Այն գրվել և ծաղկվել է Երզնկայի Ավագ վանքում` Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով: Ի սկզբանե ունեցել է 660 թերթ: Մատյանը հափշտակել է Բաբերդի այլազգի դատավորը և երկու տարի Խլաթում թաքցնելուց հետո վաճառել Մշո Առաքելոց վանքին: Մինչև 1915թ. ձեռագիրը պահվել է վանքում: Մեծ եղեռնի օրերին երկու հայուհիներ մատյանը երկու մասի են բաժանել և հասցրել Հայաստան: Այժմ «Մշո ճառընտիր» մատյանի 601 թերթը`առանց կազմի, պահվում է Մատենադարանում, իսկ մնացած 17-` Վենետիկում: