Լիբիայից «սև ոսկի» ամենից շատ գնել է Իտալիան՝ 35,5 մլն բարել (34,23%)։ Լիբիական նավթի երկրորդ խոշոր ներկրողը Չինաստանն է՝ 16,5 մլն բարել (15,93%) ցուցանիշով։ Ներքին շուկայում սպառվել է 13,2 մլն բարել նավթ (12,76%)։ Լիբիայից նավթ գնել է նաև Ֆրանսիան՝ 8,6 մլն բարել (8,3%) Իսպանիան՝ 8 մլն բարել ( 7,74%), մեծ Բրիտանիան՝ 3,8 մլն բարել (3,72%), Գերմանիան՝ 3,4 մլն (3,34%), ԱՄՆ-ը՝ 2,2 մլն բարել, Թուրքիան՝՝ 1,9 մլն բարել, Ավստրալիան՝ 1,8 մլն բարել, ինչպես նաև Պորտուգալիան, Հունաստանը, Ինդոնեզիան և այլ երկրներ։
Լիբիայում նավթի արդյունահանումը վերականգնվել է 2011-ի սեպտեմբերին։ Լիբիան Աֆրիկայի՝ նավթի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրն է։ Մինչ հեղափոխությունը Լիբիայից արտահանվող նավթի 85%-ը բաժին էր ընկնում Եվրոպային։