Եվրոպայից ակնկալվում է ավելին

Եվրախորհրդարանը ևս մեկ զեկույց է ընդունել Հայաստանի վերաբերյալ՝ ընդգծելով ըտրություններն ազատ և արդար անցկացնելու, ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը։

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, ընդունված այս փաստաթուղթը, ըստ էության, առանձնացնում է այն խնդիրները, որոնց եվրոպացի պաշտոնյաները պետք է հետամուտ լինեն՝ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներում ու Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Դրանց շարքում ազատ և արդար ընտրությունների անցկացումը որակվում է որպես «ծայրահեղ անհրաժեշտություն», նշվում է նաև 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի թափանցիկ ու անկախ հետաքննությունն ավարտին հասցնելու, դատական համակարգը բարեփոխելու, քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու, ինչպես նաև տնտեսության մեջ օլիգարխիկ համակարգը կազմաքանդելու կարևորությունը։

Իհարկե, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման մեջ հիմնական շահագրգիռ կողմ է հայ հասարակությունը, որը առավելագույնս է շահելու այդպիսի ընտրություններից: Սակայն միևնույն ժամանակ խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրախորհրդարանի կողմից ընտրությունների որակի հետ կապված բավական դրական երևույթ է և ամենայն հավանականությամբ կարող ենք ասել, որ այս վերաբերմունքը ընտրակեղծիքների մեքենայի գործի դրման առումով կարող է որշակիորեն զսպիչ և կանխարգելիչ դերակատարություն ունեալ: Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ Եվրոխորհրդարանի այս մոտեցումը լինի սկզբունքային ու շարունակական: Այսինքն, եթե եվրոպացիները կարևորում են Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ապա անհրաժեշտ է նաև իրենց լիազորությունների սահմաններում գործնական վերահսկողություն ընտրական գործընթացների նկատմամբ և առավելագույն ազնվություն ընտրություններից հետո հնչեցվող գնահատակններում: Օրինակ, նրանք կարող են հնարավորինս մեծ դիտորդական ներկայացուցչություն ունեալ, որը հնարավորինս համապարփակ վերահսկողություն կիրականացնի ընտրական գործընթացների նկատմամբ: Իսկ ընտրություններից հետո եվրոպացի դիտորդների գնահատականները պետք է, որ առավելագույնս արտացոլեն իրական պատկերը: Հակառակ դեպքում՝ այս հայտարարությունը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է դառնում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը աջակցելու գործում:

Մեկնաբանել