Ոռոգման ջուրը կմատակարարվի առանց շահույթ ձևավորելու

Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ», «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲ ընկերություններին թույլատրել է մինչև 2012 թ. մայիսի 1-ը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու համար բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց շահույթ ձևավորելու։Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:  2012 թ. մայիսին գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու հետ կապված նույն ընկերությունները գետերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերություններին կմատակարարեն առանց հասույթ ձևավորելու։ Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է վերը նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: