Johnson & Johnson-ին թույլատրել են գնել Synthes-ը

Ամերիկյան երկու ընկերություններն էլ մասնագիտացած են օրթոպեդիկ բժշկական սարքերի վաճառքի ոլորտում։ Ի դեպ՝ այս գործարքը խոշորագույնն է Johnson & Johnson-ի պատմության մեջ։ 

Հանձնաժողովի կարծիքով՝ միաձուլումից հետո շուկայում դեռ կմնան բավական շատ այլընտրանքային արտադրողներ, և սպառողները կունենան ընտրության հնարավորություն։

Գործարքի մասին հայտը հանձնաժողովին ներկայացվել էր դեռ 2011թ. սեպտեմբերի 27-ին։ Ընթացիկ տարվա հունվարին հանձնաժողովը տեղեկացրել էր, որ իրավական բավարար պաշտպանության բացակայության դեպքում միաձուլումը կարող է արգելվել։

Նշենք, որ անցած տարի Johnson & Johnson-ը վաստակել է $9,6 մլրդ, ինչը մոտ 30%-ով զիջում է 2010-ի ցուցանիշին։ Ընկերության հասույթն ավելացել է 5,6%՝ կազմելով $65 մլրդ։