Ստալինբուսեր՝ ԱՊՀ 40 քաղաքում

Ըստ նրա՝ նախագծին վերջինը միացել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկը։ Լոգինովի խոսքով՝ ակցիան գերազանցել  է նախորդ տարիներին սահմանված ռեկորդները. այս տարի նախաձեռնությանը մասնակցում են ինչպես Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան, այնպես էլ  մի շարք խոշոր քաղաքներ, օրինակ՝ Վոլգոգրադը, Օմսկը, Վլադիվոստոկը, Կիրովը, Նիժնի Նովգորոդը, Ուֆան,  Եկատերինբուրգը և այլն։ Բացի այդ՝ ստալինբուսեր կհայտնվեն Կիևում, Տալինում և Ռիգայում։ Ակցիայի կազմակերպիչները մտադիր են քաղաքային տրանսպորտում գովազդային տեղեր գնել և տեղադրել Ստալինի նկարները։ Հաջող մենարկի համար, ըստ կազմակերպիչների, բոլոր քաղաքներում կպահանջվի 150 հազ. ռուբլի։ Հատկանշական է, որ Մոսկվայի, Ռիգայի և Տալինի քաղաքային իշխանությունները ակցիային խոչընդոտելու մտադրություն են հայտնել։

Ըստ կազմակերպիչների՝ ակցիայի գլխավոր նպատակը հայրենիքի պաշտպանների հիշատակի հարգումն է, որոնք Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են Ստալինի ղեկավարման տարիներին։

Ակցիան կազմակերպվում է 2010-ից, սակայն քաղաքների բնակիչների վերաբերմունքը  այս հարցում ևս միանշանակ չէ։