Հայ և ֆրանսիացի ուռուցքաբանները կհամագործակցեն

Բաժանմունքը կծավալի իր գործունեությունը Փարիզի Օպիտա Պրիվե և Օպիտա Բոժոն հիվանդանոցների հայտնի ֆրանսիացի ուռուցքաբանների մասնակցությամբ: Կկատարվեն խորհրդատվություններ այնպիսի հայտնի ֆրանսիացի մասնագետների հետ, ինչպիսիք են պրոֆեսոր Համելը, պրոֆեսոր Բոազիզը, պրոֆեսոր Շալմենը և այլք:

Հիվանդների տվյալների փոխանակումը ֆրանսիացի գործընկերների հետ կլինի շարունակական և կվերահսկվի ինտերնետային օնլայն կապի միջոցով:

Այսպիսով` ծրագիրը կստեղծի մեծ հնարավորություն Հայաստանում եվրոպական չափորոշիչներին համապատասխան քիմիաթերապիա կատարելու` ֆրանսիական պրոտոկոլներով: Բաժանմունքում կկիրառվեն այնպիսի նորագույն ծառայություններ, ինչպիսին են` ցավի կառավարումը, հոգեբանական խորհրդատվությունը, ճիշտ սնվելու և ապրելակերպի խորհրդատվությունը: Կօգտագործվեն նորագույն պարագաներ բարձրորակ քիմիաթերապիա կատարելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: