Հնդկաստանը ատոմային գերհսկաների ակումբի շեմին է

Բենգալյան իջվածքում հաջողությամբ փորձարկելով նորագույն բալիստիկ հրթիռը` «Ագնի-5»-ը` այժմ, Դելին ոչ միայն տիրապետում է ատոմային զենքի, այլև` դրա ձեռբերման միջոցներին: Այս դիտարկումն է անում Vesti.ru-ն: Հրթիռն ունի 5 հազար կմ շառավղով խոցելու հնարավորություն:

Մինչ այսօր, այդպիսի ներուժ ունեին միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները: Մեկնաբանները նշում են, որ հնդկական հրթիռն իրական վտանգ է հատկապես նույն տարածաշրջանում ատոմային ծրագրեր զարգացնող Չինաստանի համար: Խոսվում է նաև այս տարածաշրջանում ատոմային մրցավազքի հնարավորության մասին:

Հիշեցնենք, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որ արձակվել էր Ուիլեր կղզյակից, 20ր անց խոցել էր Հնդկական օվկիանոսում ինչ-որ տեղ նշված թիրախը: Նշված շառավիղը Հնդկաստանին տեսականորեն տալիս է հնարավորություն հարվածել Հնդկաստանի ռազմավարական կենտրոններին` Պեկինին և Շանհային:

Նախատեսվում է, որ փորձարկումները կշարունակվեն, և մինչև 2015թ այս համակարգը կհամալրի զինանոցը: Այսպիսով, Հնդկաստանը միջմայրցամաքային ատոմային հրթիռներ ունեցող երկրների բարձրաշխարհիկ ակումբ մուտքի հայտ է ներկայացրել. իսկ այդ ակումբի անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: