«Բրյուսովցիները կարողացան համոզել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին պատասխանել իրենց հուզող հարցերին ոչ թե ԵՊԼՀ դահլիճում, այլ բակում, որտեղ ուսանողների շատ ավելի մեծ բազմություն էր հավաքված:
Աշոտյանը ներկայացրեց այն բոլոր կետերը, որոնց համաձայն Սուրեն Զոլյանը հեռացվել է ռեկտորի պաշտոնից: Ներկայացվածին ի պատասխան՝ բրյուսովցիները բերեցին իրենց փաստերը՝ համաձայն որոնց նախարարի որոշումը արդար եւ օրինական չէ:
Իսկ հանդիպման ընթացքում Բրյուսովի ակտիվիստներից Նարեկ Սամսոնյանին հանկարծ հայտնված ոստիկանները բերման ենթարկեցին»,- նշվում է ԵՊԼՀ պաշտոնական կայքում: