Ավտոմեքենան կախվել էր ձորակի վրա

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ-2121» մակնիշի 06 ԼՍ3 47 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ավետիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և թափքի առաջնամասով կախվել դեպի հարակից ձորակը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս: Զոհեր և տուժածներ չկան:

Մեկնաբանել