Մեկնարկում է պատանի դաշնակահարների հանրապետական 9-րդ մրցույթը

ՀՀ մշակույթի նախարարությունը, Ա. Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը` ապրիլի 27-ից մայիսի 3-ը անցկացնում են Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական 9-րդ մրցույթը:

Պատանի դաշնակահարների հանրապետական 9-րդ մրցույթին կարող են մասնակցել կրտսեր (2012 թ. մարտի 1-ի դրությամբ մինչև 12 տարեկան ներառյալ) և ավագ խմբերի (2012 թ. մարտի 1-ի դրությամբ13-15 տարեկան ներառյալ) պատանի դաշնակահարներ:

Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 9-րդ մրցույթի մասնակցության համար ներկայացվել է շուրջ 76 հայտ` Երևանից, ԼՂՀ-ից և ՀՀ մարզերից:

Բացման արարողությունը կկայանա ապրիլի 27-ին ժամը 18:00-ին, իսկ փակումը` մայիսի 3-ին ժամը 18:00-ին  «Ա. Բաբաջանյան» համերգասրահում: Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: