Թուրքիան պատրաստվում է Սիրիայից բողոքել ՆԱՏՕ-ին

Ինչպես այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Թուրքիային այդպիսի հնարավորություն տրվում է Հյուսիսատլանտյան այլանսի կանոնադրությամբ. ՆԱՏՕ-ի անդամ-պետությունը կարող է դիմել խորհրդատվության համար իր գործընկերներին, եթե վտանգված է իր տարածքային ամբողջականությունը կամ անվտանգությունը:

Այսօր Ֆրանսիան հաստատել է, որ Արևմուտքը կարող է քննարկման դնել սիրիական խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ, եթե Քոֆի Անանի խաղաղարարական ծրագիրը ձախողվի:

Իսկ Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն արդեն դիմել են միջազգային հանրությանը երկրում միջազգային ռազմական գործողություն իրականացնելու համար, նույնիսկ եթե այդ համար սանկցիա չնախատեսի ՄԱԿ-ը: