Վաղը Ֆրանսիայում լռության օր է

Այսօր Ֆրանսիայի նախագահի թեկնածուները ընտրողների ձայները շահելու վերջին հնարավորությունն ունեն․ նախըտրական քարոզարշավն ավարտվում է ընտրությւնենրից մեկ օր առաջ, որոնք տեղի կունենան կիրակի՝ ապրիլի 22-ին։

Մի շարք սոցիոլոգիական հարցումների տվյալները վկայում են, որ հիմնական հավակնորդներ՝ գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի և սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդի վարկանիշները գրեթե հավասար են, սակայն երկրորդ փուլում Օլանդի հնարավորություններն ավելի մեծ կլինեն։

Այսօր Սարկոզին իր նախըտրական վերջին հանդիպումը կանցկացնի Նիցայում, իսկ Օլանդը նախըտրական վերջին հանդիպումնա անցկացրել է Բորդոյում։

Սոցիոլոգների մի շարք կանխատեսումների համաձայն՝ ուլտրաաջ թեկնածու Մարին Լե Պենը կստանա ձայների 17%-ը, իսկ «Աջ ճակատի» առաջնորդ Ժան-Լյուկ Մեկանշոնը՝14-15%-ը։ Կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուն,ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի, 5-րդ հորիզոնականը։

Ֆրանսիայում ընտրությունների երկրոդ փուլը նշանակված է մայիս 6-ին։

Մեկնաբանել