Առաջիկա 6 ամսում շաքարը կէժանանա 22%-ով․ կանխատեսում

Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում շաքարը Նյու Յորքի ICE Futures բորսայում կէժանանա մինչև $0,207/ֆունտ, կանխատեսումում է բանկը։ Միաժամանակ՝ 3-րդ եռամսյակում շաքարի ֆյուչերսների արժեքը ներկայիս $0,2234/ֆունտ-ից կնվազի մինչև $0,175/ֆունտ։ 

Մարտին շաքարն էժանացել է 14%-ով՝ այդպիսով շարունակելով գների նվազման միտումը, որը դիտվում է անցած տարվա փետրվարից ի վեր, երբ հումքատեսակի գինը հասել էր վերջին 30 տարիների իր առավելագույն ցուցանիշին։

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կանխատեսման համաձայն՝ 2012թ. շաքարի համաշխարհային արտադրությունը կավելանա 2,1%-ով՝ մինչև 168,2 մլն տ, միաժամանակ՝ սպառման ծավալները կավելանան 2,1% -ով՝ կազմելով 160 մլն տ։

Բրազիլիայում գյուղատնտեսական այս տարում (սկսվել է մարտի 1-ին) շաքարեղեգի բերքը կարող է ավելանալ 5,4%-ով՝ մինչև 602,2 մլն տ, հայտարարել է Բրազիլիայի կառավարութունը։

Նշենք, որ Հնդկաստանում շաքարի արտադրությունը երկու տարի շարունակ գերազանցում է ներքին պահանջարկը։