Դիքենսն ու Տոլկիենը կհամագործակցեն

Տոլկիենի թոռը` բանաստեղծ Մայքլ Տոլկիենը, մտադիր է երկու վեպ գրել: Դրանք կլինեն հեքիաթային- ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ: Ընդ որում` վեպի հիմքում ընկած  պատմությունները Մայքլն իբր լսել է պապից` այսինքն հոբիթների մասին հանրահայտ գրքի հեղինակից:

Ինչ վերաբերում է Դիքենսի ծոռին` Ջերարդ Դիքենսին, ապա նա կպատրաստի Մայքլ Տոլկիենի այս վեպերի աուդիո տարբերակները: Տոլկիենի և Դիքենսի համատեղ աշխատանքի արդյունքը հնարավոր կլինի գնահատել այս տարվա վերջին:

Մայքլ Տոլկիենն ու Ջերարդ Դիքենսը վստահ են, որ իրենց ստեղծագործություններն «ուրախություն կպարգևեն երեխաներին»: