Google-ն ու Apple-ը մինչև դատը չկարողացան կարգավորել հայցը

Սան Խոսեի (Կալիֆոռնիա) շրջանային դատարանը հրաժարվել է մերժել ընկերությունների դեմ ներկայացված պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց միջև ամենաբարձր մակարդակով գաղտնի համաձայնագրեր են կնքվել։ Դատավորը նշել է երկու տարում յոթ ընկերության միջև կնքված վեց գաղտնի համաձայնագրի մասին։

Նշենք, որ հայցը դատարան են ներկայացրել հինգ ինժեներներ, որոնք ընկերություններին մեղադրել են աշխատակիցների աշխատավարձերը սահմանափակելու նպատակով գաղտնի պայմանավորվածության ձեռքբերման մեջ, ինչը սովորաբար միլիոնավոր դոլարների վնաս է պատճառում աշխատակիցներին։

Ընկերությունները, սակայն, իրենց մեղավոր չէին ճանաչել, թեև համաձայնել էին հայցը կարգավորել մինչդատական ճանապարհով։

Հիշեցնենք, որ համանման մեղադրանքներ տեխնոլագիական ընկերությունների դեմ 2009թ. ներկայացրել էր նաև ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը։ Այն ժամանակ գաղտնի պայմանավորվածության մեջ մեղադրվում էին Google-ը, Yahoo!-ն, Apple-ը և Genentec-ը։

Մեկնաբանել