Ուկրաինան 1,5 մլրդ դոլար կաշխատի

Փորձագետը նշել է, որ վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ Ուկրաինայում թողնում է մոտ 300 դոլար: Եվրո-2012-ի ընթացքում Ուկրաինա կժամանի մոտ 5 միլիոն զբոսաշրջիկ:

1,5 միլիարդը Ուկրաինայի տարեկան ՀՆԱ-ի 1-1,5 տոկոսն է:

Մեկ այլ վարկածով՝ Ուկրաինա կժամանի միայն 1 միլիոն ֆուտբոլասեր, քանի որ Ռուսաստանի հանդիպումները տեղի են ունենալու Լեհաստանում: Իսկ Ուկրաինա են ժամանելու անգլիացի և գերմանացի ժլատ զբոսաշրջիկները, և Ուկրաինան կունենա ընդամենը 500 միլիոն դոլարի եկամուտ, գրում է segodnya.ua-ը:

Մեկնաբանել