Մրցաշարի առաջատարը` Նի Հուան (Չինաստան), ևս ունի 4.5 միավոր: Հայ գրոսմայստերը նրան զիջում է միայն լրացուցիչ արդյունքներով:
5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Սաչդև Թանիային (Իրան), Ավետիք Գրիգորյանը` Հասան Իբրահիմ Լաբիբին (Եգիպտոս): Գևորգ Հարությունյանն ուժեղ է գտնվել Ալի Աբեդիից (Իրան), Վահե Բաղդասարյանը` Իկրոմ Իլհոմզոդայից (Տաջիկստան):
Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Վլադիմիր Բալկանի (Ռուսաստան) հետ և 4 միավորով հայտնվել է 4-րդ հորիզոնականում: Վիանի Անտոնիոյի (Հնդկաստան) դեմ իր պարտիան ոչ-ոքի է ավարտել նաև Կարեն Գրիգորյանը: