Moody’s-ը բարձրացրել է Ադրբեջանի վարկանիշը

«Այս որոշումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով։ Առաջինը՝ պետությունում ֆինանսական դրության շարունակվող բարելավումն է։ Երկրորդը՝ պետության ներդրումային գործունեության արդյունքում վերջին տարիներին երկրի նավթային սեկտորի զարգացումը և տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը»,- ասված է Moody’s-ի հաղորդագրությունում։

2011թ. վերջին Ադրբեջանում դոլարային ռազմավարական պահուստները կազմել են $40 մլրդ կամ ՀՆԱ-ի 75%-ը։ Moody’s-ի փորձագետների կարծիքով՝ օտարերկրյա ակտիվների այս մակարդակը բավարար է հետագայում Ադրբեջանի տնտեսությունն անբարենպաստ գործոններից պաշտպանելու համար։

Գործակալության գնահատմամբ՝ 2011թ. Ադրբեջանում նավթային ՀՆԱ-ի աճը կազմել է 9,4%՝ 2010-ի 7,9%-ի համեմատ։

Ադրբեջանին Baa3 վարկանիշի «կայուն» կանխատեսումը նշանակում է, որ երկրի կառավարությունն ի վիճակի է նավթի վաճառքներից ստացված եկամուտներն ուղղել տնտեսության դիվերսիֆիկացմանը։

Մեկնաբանել