ԱՄՆ-ը Իրանին հարվածելու հստակ ծրագրեր ունի․Պանետա

Ըստ նրա՝ ներկայում այդ ծրագրերը մշակման փուլում են և  անհրաժեշտության դեպքում դրանք կարող են հաջողությամբ իրագործվել։

Հիշեցնենք, որ Արևմուտքը Թեհրանին մեղադրում է միջուկային ծրագրի նախագծման մեջ։ Ներկայում Իրանի դեմ գործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձև։

Ապրիլի 6-ին ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրների հետ միասնական հակահրթիռային համակարգի ստեղծման ժուրջ պայամանվորվածություն է ձեռք բերել, որը Թեհրանաին ուղղված ազդակ է։

Մյուս կողմից՝ ապրլի 14-ին Ստամբուլում վերսկսվել են միջուկային ծրագրի  շուրջ բանակցությունները Իրանի և միջազգային «վեցնյակի»՝ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև։ Նրaնց հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին Բաղդադում։