Առաջիկա շաբաթ, կիրակի օրերն անձրևային կլինեն

Հայաստանում ապրիլի 20-ին, 24-ի գիշերը և երեկոյան ժամերին մարզերի զգալի մասում, 21-23-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամին` հարավարևմտյան` 2-7մ/վրկ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 21-23-ին նույնքան կբարձանա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևանում նույնպես ապրիլի 20-ին, 24-ի գիշերը և երեկոյան ժամերին, 21-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-18մ/վրկ: Մայրաքաղաքում ապրիլի 21-ին սպասվում է մինչև 24 աստիճան տաքություն, իսկ 22-ին` մինչև 26:

Մեկնաբանել