Ծրագրվում է, որ դուրսբերումից հետո ամերիկյան զորքերը կտեղակայվեն Գուամ կղզում։
Ի սկզբանե՝ 2009թ., զորքերի դուրսբերման և տեղակայման մշտական նոր վայրի կազմակերպման հարցը գնահատվում էր $2,8 մլրդ։ Սակայն ճապոնական և ամերիկյան պատվիրակությունների վերջին հանդիպման ժամանակ գործարքը վերանայվել է։ Որոշումը թելադրված է եղել ԱՄՆ-ում ինֆլյացիայի աճով։
Բացի զինվորականների ու նրանց ընտանիքների համար բնակարանների կառուցումից՝ ստեղծվելու է նաև տեխնիկայի մատակարարման ենթակառուցվածք, ինչպես նաև կառուցվելու է ուսումնական կենտրոն, որն օգտագործվելու է երկկողմ զորավարժությունների համար։