Շոտլանդացի մասնագետին հեռացրել են աշխատանքից

«Սիբիր»-ի ղեկավարներին չի գոհացրել մարզչի աշխատանքը։ 47-րդ տուրից հետո սիբիրցիները գտնվում են 7-րդ տեղում։

Ալեքս Միլերը մարզչական կարիերան սկսել է 1983թ.։ 1992թ. «Հայբերնիան» ակումբի հետ դարձել է շոտլանդական լիգայի գավաթակիր։ 1999-ից գլխավորել է անգլիական «Լիվերպուլ»-ի սկաուտական խումբը։ 2004-ից աշխատել է «Լիվերպուլ»-ը գլխավորող Ռաֆայել Բենիտեսի մարզչական շտաբում։ 2008թ. հեռացել է լիվերպուլյան ակումբից։ Այնուհետև աշխատել է Ճապոնիայում և Շվեդիայում։