Ֆրանսիան ու Գերմանիան կողմ են Շենգենի սահմանափակմանը

Ենթադրվում է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի ՆԳ նախարարների առաջարկը կքննարկվի Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների հանդիպմանը՝ գալիք հինգշաբթի։ Որոշումը կարող է կայացվել հունիսից ոչ շուտ։

Ինչպես նշված է փաստաթղթում, սահմանային վերահսկողությունը պետք է կիրառվի՝ որպես «ծայրահեղ միջոցառում և գործի սահմանափակ ժամանակահատվածում»։ Երկու երկրների նախարարների կարծիքով՝ ազգային կառավարություններն անհրաժեշտության դեպքում պետք է «30 օր ժամկետով ներքին սահմանային վերահսկողություն սահմանելու հնարավորություն ունենան»։

Պարբերականը նշում է, որ այդպիսով Ֆրանսիայի և Գերմանիայի ներքին գործերի նախարարները ցանկանում են Շենգենյան համաձայնագրի ժամանակավոր չեղյալ հայտարարման հնարավորություն ստանալ։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախկինում բազմիցս հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է ժամանակավոր դադարեցնել մասնակցությունը Շենգենյան համաձայնագրին՝ պահանջելով բարեփոխել այն։

Մեկնաբանել