Կասիլյասն ուզում է նմանվել Մոուրինյոյին

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները մրցաշրջանի ընթացքում մեկ անգամ չեն գրել այն մասին, որ պորտուգալացի մասնագետի հարաբերությունները բավականին լարված են թիմի առաջատարների հետ, որոնց թվում են Իկեր Կասիլյասը և Սերխիո Ռամոսը:

Կասիլյասին հարց է տրվել, թե ինչ կաներ, եթե մարզիչ լիներ: Իսպանիայի հավաքականի դարպասապահն այսպես է պատասխանել. «Եթե ես մարզիչ լինեի, կցանկանայի նմանվել Մոուրինյոյին: Իսկ եթե ֆուտբոլիստ չլինեի, անպայման ոստիկան կդառնայի` փողոցներում կարգապահությունը պահպանելու համար»:

Մեկնաբանել