ֆուտզալի մրցաշար`Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների համար

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ֆուտզալի մարզադաշտում ապրիլի 21-ից հունիսի 15-ը կանցկացվի IT CUP ֆուտզալի առաջնության 6-րդ մրցաշարը: Կմասնակցի ՏՏ ոլորտի առաջատար շուրջ 35 կազմակերպություններից ձևավորված 30 թիմ, մասնավորապես՝ “Synergy”, “ Synopsys Armenia”, “Instigate”, “Altacode”, “ U-com”, “Unicomp” ընկերություններից:

Խաղերը կվարեն ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրակարգ մրցավարները:

«IT Futsal Cup» մրցաշարը նպատակ ունի նպաստելու ՏՏ ոլորտի ընկերությունների փոխճանաչմանը, ոլորտի կազմակերպությունների մեջ ընկերական ավելի ջերմ հարաբերությունների հաստատմանը, Ֆուտզալ սպորտաձևի միջոցով IT ոլորտը ներկայացնող ընկերությունների աշխատակիցների առողջ ապրելակերպի խթանմանը:

Խաղի կազմակերպիչներեն են` “2S” և «Synergy» ընկերությունները, դրանք կանցկացվեն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ֆուտզալի մարզադաշտում:

Մեկնաբանել