Աբրահամ-Շտիգլից մենամարտը՝ մոտ ապագայում

Դա այն է, ինչ ինձ պետք է»,– հայտարարել է երկրորդ միջինքաշային կարգում WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամը, երբ հայտնի է դարձել, որ աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի մրցակից բրիտանացի Ջորջ Գրովսը վնասվածքի պատճառով հրաժարվել է մայիսի 5-ի մենամարտից, և WBO-ն աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ է նշանակել իրեն։
«Ես վստահ եմ, որ Շտիգլիցը կհաղթեր Գրովսին։ Շտիգլիցը ֆիզիկապես շատ ավելի ուժեղ է բրիտանացուց։ Ես ցանկանում են մենամարտել Շտիգլիցի հետ։ Երկուսս էլ ապրում ենք Գերմանիայում։ Երկրպագուների և հեռուստատեսության համար դա կլինի սուպերազդագիր»,– Աբրահամի խոսքը, ըստ News.am-ի, մեջբերում է Boxingscene-ը։