Ռոբենը մերժել է «Բավարիա»-ին

Օրերս հոլանդացին հրաժարվել է «Յուվենթուս» տեղափոխվելու առաջարկից: Իտալացիները ֆուտբոլիստին առաջարկել էին պայմանագիր` մինչև 2015թ. Ժամկետով՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ, սակայն 28-ամյա կիսապաշտպանը բացասական պատասխան է տվել, ընդ որում՝ հեռախոսային հաղորդագրության միջոցով:

Ռոբենը «Յուվենթուս»-ին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և նշել, որ հիմա իրեն այդ տարբերակը չի հետաքրքրում, ըստ Panorama.am-ի՝ տեղեկացնում է Bild-ը:

Մեկնաբանել