Մերվին Քինգի հաջորդը՝ պարտադիր բրիտանացի

«Չափազանց կարևոր է ճիշտ հմտություններով ճիշտ մարդ գտնելը։ Իդեալական տարբերակի համաձայն՝ նա պետք է բրիտանացի լինի»,- մեջբերում է Bloomberg-ը Փիսի խոսքը։

Ավելի վաղ բրիտանական The Financial Times-ը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը ոչ պաշտոնապես դիմել է Կանադայի բանկի նախագահ Մարկ Քարնիին՝ Քինգի պաշտոնաթողությունից հետո Անգլիայի բանկը ղեկավարելու առաջարկով։ Քարնին սակայն հերքել է այս լուրերը։ տեղեկություններն այն մասին, որ իրեն համանման առաջարկ է արվել։

Թերթի աղբյուրների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը Քինգին փոխարինող է փնտրում Բրիտանիայի ԿԲ-ի սահմաններից դուրս, ինչը նախադեպ է վերջին 30 տարում։

Նշենք, որ Քինգի լիազորությունների ժամկետը լրանում է 2013թ. հունիսին։

Մեկնաբանել