Պավլիկի հետ մենամարտը կերջանկացնի Աբրահամին

Ապրիլի 19-ին Արթուր Աբրահամը պաշտոնապես դարձավ WBO վարկածով երկրորդ միջինքաշային կարգի չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ։ Ամռանը հայ բռնցքամարտիկը կմենամարտի աշխարհի գործող չեմպիոն գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ։

Առաջին միջինքաշային կարգի WBO վարկածով չեմպիոն Քելի Պավլիկն ու Արթուր Աբրահամը մինչ օրս չեն հանդիպել ռինգում։

«Քելի Պավլիկը մեծագույն բնցքամարտիկ է։ Ես կընդունեմ նրա մարտահրավերը։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա այս տարվա վերջնամասում»,- Աբրահամի խոսքը, ըստ News.am-ի, մեջբերում է Boxingscene-ը։