Ուժեղ արևային հողմը սպառնում է երկրագնդին

Մասնագետների կարծիքով` ներկայումս համապատասխան սարքավորումներն արձանագրում են արևային ակտիվության չափազանց բարձր մակարդակ, որը կոչվում է «մաքսիմում»: Մարդկությունը պետք է պատրաստ լինի դրա կիզակետին`հզոր արևային հողմի, որը տեղի է ունենում հազարամյակը մեկ անգամ:

Այս երևույթն ինքնին չի կարող վնասել մարդու առողջությանը կամ կյանքին: Սակայն հողմը կարող է շարքից հանել էլեկտրահաղորդիչ գծերը և հոսանքազրկել ողջ երկրագունդը: Բոլոր այս համակարգերի վերականգնման համար ամիսներ են անհրաժեշտ:

Տիեզերական եղանակի ուսումնասիրությամբ զբաղվող եվրոպական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Մայք Հեփհուդն ասում է. «Հազարամյակը մեկ անգամ Արեգակն արձակում է պլազմայի հզոր հոսանքներ: Նման գեոմագնիսական հողմեր արդեն տեղի են ունեցել 1859, 1921 և 1989թթ., և դրանք հսկայական վնաս են հասցրել մարդկությանը»:

Աշխարհի տարբեր երկրների հետազոտողները շարունակում են արևային հողմերի կանխարգելման ուղղությամբ հատուկ միջոցների մշակումը: Այնուամենայնիվ, գիտնականների կարծիքով, ձեռնարկվող միջոցները դեռևս բավարար չեն այս երևույթի դեմ պայքարելու համար:

Մեկնաբանել