«Գործակալ 007»-ը 50 տարեկան է

Այս հանրահայտ կինոկերպարի հոբելյանի կապակցությամբ Լոնդոնի Barbican արվեստի կենտրոնում կբացվի «Նախագիծ 007» խորագրով ցուցահանդես, որի այցելուները կարող են իմանալ, թե ինչպես էր ստեղծվում «Գործակալ 007»-ի կերպարը:

Հագուստը, դեկորացիաները, ավտոմեքենաները, գործիքներն ու ցուցահանդեսի մյուս ցուցանմուշներն ընդգրկված են եղել Բոնդի տարբեր  ֆիլմերում`սկսած 1962թ. Dr. No-ից մինչև Skyfall-ը, որը կթողարկվի 2012թ.:

Այցելուները կարող են գնահատել ֆիլմի հեղինակների  պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքը, որոնց շարքում շատ են համաշխարհային մասշտաբի դեմքերը:

Ցուցահանդեսում կցուցադրվեն նաև հատուկ Բոնդի ու նրա մրցակիցների համար ստեղծված որոշ գաջեթներն ու զենքը: Վերոհիշյալ նմուշները տրամադրել է EON Productions հեռուստաընկերությունը, որը հայտնի է «Գործակալ 007»-ի մասին ֆիլմերով: